Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Միրզոյանի ելույթին
https://parstoday.ir/hy/news/armenia-i213602-Ադրբեջանի_ԱԳՆ_ն_արձագանքել_է_Միրզոյանի_ելույթին
Մենք խստորեն մերժում և դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թվականի փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու արարողության ժամանակ Ադրբեջանին ուղղված հայտարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2024 08:24 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Միրզոյանի ելույթին

Մենք խստորեն մերժում և դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թվականի փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու արարողության ժամանակ Ադրբեջանին ուղղված հայտարարությունը։

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

«Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը փորձ էր օգտագործել այդ ինստիտուտներն իր «անհիմն պնդումների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզչության, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանության» համար։

Հայաստանի շարունակական հավակնությունները «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»  նկատմամբ, ինչպես նաև «ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումն ու քարոզչությունը»  հակասում են ոչ միայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, այլև Հայաստանի պարտավորություններին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռի՝ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով։

Կարևոր է, որ միջազգային հանրությունը հիշի և պնդի, որ Հայաստանը պատասպանատվություն կրի «ագրեսիայի ընթացքում իր իրականացված պատերազմական հանցագործությունների, տասնյակ հազարավոր դաժանաբար սպանված խաղաղ բնակիչների, նրա իրականացրած լայնածավալ էթնիկ զտումների և հազարավոր քաղաքների, ավանների և գյուղերի ոչնչացման»  համար: Դրանք Հայաստանին պետք էին «իր անօրինական տարածքային պահանջները»  իրականացնելու համար՝ հիմնված «հորինված պատմական իրադարձությունների և ռասիստական գաղափարախոսության»  վրա:

Ադրբեջանական կողմը կշարունակի ջանքերը՝ վերջ դնելու միջազգային իրավունքի լուրջ խախտումների անպատժելիությանը, նպաստելու օրենքի գերակայությանը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը, ամրապնդմանը և շարունակմանը»,- ասված է հայտարարության մեջ։