Հուսով ենք՝ Հայաստանը կկատարի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարտավորությունները. Հաջիև
https://parstoday.ir/hy/news/armenia-i213626-Հուսով_ենք_Հայաստանը_կկատարի_Զանգեզուրի_միջանցքի_վերաբերյալ_պարտավորությունները._Հաջիև
Ադրբեջանը հույս ունի, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կբացվի. այս մասին գերմանական ZDF հրատարակությանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2024 16:00 Asia/Tehran
  • Հուսով ենք՝ Հայաստանը կկատարի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարտավորությունները. Հաջիև

Ադրբեջանը հույս ունի, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կբացվի. այս մասին գերմանական ZDF հրատարակությանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները։ 2020 թվականի եռակողմ համաձայնագրով Հայաստանը համաձայնել է ադրբեջանցիներին Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ մուտք ապահովել։ Բայց մինչ օրս Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները», - ասել է Հաջիևը:

Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ արդյոք Ադրբեջանը քննարկում է Հայաստանին ռազմական հարված հասցնելու տարբերակը:

«Ոչ: Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործել է միայն «Ադրբեջանի Հանրապետության տարածքում»: Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն. 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և դրանով իսկ Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունքը։ Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրովի վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ», - ասել է Հաջիևը: