Ադրբեջան. Հայաստանի կողմից փոխանցված ականապատ դաշտերի նոր քարտեզները ճշգրիտ չեն
Փետրվար 12, 2024 13:57 Asia/Tehran
Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանի կողմից Բաքվին փոխանցված ականապատ դաշտերի նոր քարտեզները ճշգրիտ չեն։
Հայաստանը Ադրբեջանին ականապատ դաշտերի 8 տեղեկամատյաններ է փոխանցել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ քարտեզները հիմնականում առնչվում են Քարավաճառի Մռավի լեռնաշղթայի երկայնքով «ականապատ հատվածներին»։ Բաքուն պնդում է, որ դրանք «չեն համընկնում ականների իրական տեղակայման հետ և ճշգրիտ չեն»։