Ներքին Հանդի ուղղությամբ հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ. ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i213794-Ներքին_Հանդի_ուղղությամբ_հայկական_կողմն_ունի_2_զոհ_և_վիրավորներ._ՊՆ
«Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ»,–հայտնում են ՀՀ ՊՆ–ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2024 06:21 Asia/Tehran
  • Ներքին Հանդի ուղղությամբ հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ. ՊՆ

«Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ»,–հայտնում են ՀՀ ՊՆ–ից:

ՀՀ Սյունիքի մարզում հայկական դիրքերի վրա կրակելուց հետո Ադրբեջանը հիմա էլ ապատեղեկատվություն է տարածում, իբր հայկական կողմը խախտել է հրադադարը սահմանի հյուսիսարևելյան հատվածում (Տավուշի մարզ)։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։