Հյուսիս-հարավ միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի Կապալառու կազմակերպություններն իրանական են
Փետրվար 13, 2024 10:40 Asia/Tehran
Հյուսիս-հարավ ճանապարհի ամենաբարդ հատվածի շինարարության մեկնարկի մասին հայտարարվեց օրերս։ «Ճանապարհային դեպարատմենտ» հիմնադրամը տեսանյութ տարածեց, որտեղ երևում է, թե ինչպես է շինարարական հատված տեխնիկա տեղափոխվում։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է։ Կապալառու կազմակերպություններն իրանական երկու շինարարական ընկերություններ են՝ «Abad Rahan Pars International Group»-ը և «Tunnel Sadd Ariana»-ն։ Այժմ իրականացվում են մոբիլիզացիոն-նախապատրաստական աշխատանքներ, ներմուծվում է շինտեխնիկա։