Փետրվար 22, 2024 12:08 Asia/Tehran
  • Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան

Փետրվարի 22-23-ը Հայաստանում այցով կգտնվի Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։ Այս մասին հայտնում է lefigaro.fr-ն:

Սա կլինի Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցը Հայաստան։ Միևնույն ժամանակ, այցի հիմնական նպատակը կլինի «պաշտպանության հարցերում երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայմանագիր է կնքվել Հայաստանի կողմից ֆրանսիական ռադարների ձեռքբերման համար։ Բացի այդ, երկրները երկխոսություն են վարում Հայաստանին ֆրանսիական հրետանային և հրթիռային համակարգեր մատակարարելու հնարավորության շուրջ։

tert.am

Պիտակ