Թուրք պատգամավորը Հայաստանի հետ սահմանի բացումը կապել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i214502-Թուրք_պատգամավորը_Հայաստանի_հետ_սահմանի_բացումը_կապել_է_ՀՀ_Սահմանադրությունը_փոխելու_պահանջի_հետ
Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2024 16:02 Asia/Tehran
  • Թուրք պատգամավորը Հայաստանի հետ սահմանի բացումը կապել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի հետ

Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։

Թուրք պատգամավորն ասել է, որ «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»։ Նրա խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին։

Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ՝ նկատի ունենալով ժամանակակից Հայաստանի ՈՂՋ տարածքը։ Սակայն Ադրբեջանը դեռևս չի ծրագրում որևէ բան փոխել կամ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։