ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները լարվածության նոր փուլ են տեղափոխվել
Փետրվար 27, 2024 09:54 Asia/Tehran
ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները լարվածության նոր փուլ են տեղափոխվել France 24-ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցից հետո, որում վարչապետը քննադատել էր կառույցը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար և հայտարարել, որ Հայաստանն, ըստ էության, «սառեցրել» է իր անդամակցությունը դաշինքին։ Մոսկվան այս հայտարարությունը տարակուսելի էր համարել և հայտարարել, որ սպասում է Երևանի պարզաբանումներին։