Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների երկրորդ օրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i214638-Բեռլինում_մեկնարկել_է_Հայաստանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարների_միջև_բանակցությունների_երկրորդ_օրը
Բեռլինում փետրվարի 29-ին մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 29, 2024 12:46 Asia/Tehran
  • Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների երկրորդ օրը

Բեռլինում փետրվարի 29-ին մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը: 

Բեռլինում փետրվարի 29-ին մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Համաձայն նախապես մեր կողմից հայտարարվածի, Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը:

Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ»,- հայտնել է խոսնակը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև առաջին հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին։