Պեսկովը տեղեկացրել է, որ Պուտինի եւ Փաշինյանի շփումներ ներկա պահին ժամանակացույցում չկան
Մարտ 04, 2024 10:21 Asia/Tehran
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումները կարող են օպերատիվորեն կազմակերպվել անհրաժեշտության դեպքում։ Առայժմ ժամանակացույցում դրանք չկան, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, ներկա պահին բարձր մակարդակով շփումներ ժամանակացույցում նախատեսված չեն։ Միեւնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, իհարկե, [նման շփումներ] կարող են հայտնվել, բավական արագ կարող են կազմակերպվել հեռախոսազրույցներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։