Կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միջազգային իրավունքի շրջանակներում
(last modified Mon, 04 Mar 2024 14:47:53 GMT )
Մարտ 04, 2024 18:17 Asia/Tehran
  • Կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միջազգային իրավունքի շրջանակներում

Կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միջազգային իրավունքի շրջանակներում

«Մենք օրենսդրության մի նոր բաղադրիչ ունենք, որը նպաստում է ռազմական հետազոտությունների և նորարարությունների աճին։ Շատ ուրախ կլինենք, եթե հայկական ընկերությունները, որոնք հետաքրքրված են, մասնակցեն այս էկոհամակարգին»-, ասել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի  ժամանակ։ Նա միաժամանակ հայտարարել է, որ Հունաստանը կողմ է Հայաաստանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը միջազգային իրավունքի շրջանակներում։ Բացի այդ, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։