Ադրբեջանցի պատգամավորը առաջարկում է գործողություն իրականացնել Հայաստանի Տավուշի մարզում
https://parstoday.ir/hy/news/armenia-i214892-Ադրբեջանցի_պատգամավորը_առաջարկում_է_գործողություն_իրականացնել_Հայաստանի_Տավուշի_մարզում
Ադրբեջանցի պատգամավորը առաջարկում է գործողություն իրականացնել Հայաստանի Տավուշի մարզում։ Այս անհեթեթ գաղափարը հնչեցրել է պատգամավոր Ֆազաիլ Աղամալին Միլի մեջլիսի նիստում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2024 14:45 Asia/Tehran
  • Ադրբեջանցի պատգամավորը առաջարկում է գործողություն իրականացնել Հայաստանի Տավուշի մարզում

Ադրբեջանցի պատգամավորը առաջարկում է գործողություն իրականացնել Հայաստանի Տավուշի մարզում։ Այս անհեթեթ գաղափարը հնչեցրել է պատգամավոր Ֆազաիլ Աղամալին Միլի մեջլիսի նիստում։

Խոսքը ութ գյուղերի մասին է, որոնք Բաքվում հռչակել են «ադրբեջանական անկլավներ»։

«Քանի դեռ Հայաստանն ուժեղ չի զինված, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք եւ միավորենք մեր հողերին 8 օկուպացված գյուղերը»,- ասել է Աղամալին։

Նշենք, որ իրականում այն տեղամասերը, որոնք Ադրբեջանում անվանում են անկլավներ, նվիրվել են կամ հանձնվել վարձակալության խորհրդային ժամանակ եւ Ադրբեջանի հետ կապ չունեն։

News.am