ՀՀ վարչապետն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
https://parstoday.ir/hy/news/armenia-i214950-ՀՀ_վարչապետն_այցելել_է_Կահիրեի_Սուրբ_Գրիգոր_Լուսավորիչ_եկեղեցի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2024 16:11 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

 ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Գուսանը: Վարչապետը կատարել է մոմառավառություն և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Հաջորդիվ վարչապետը առաջնորդարանում կարճատև հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի:

Վարչապետն անդրադարձել է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և այլ թեմաների: