Կայացել է ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների 7-րդ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i214998-Կայացել_է_ՀՀ_ի_և_Ադրբեջանի_փոխվարչապետների_գլխավորած_հանձնաժողովների_7_րդ_հանդիպումը
Այսօր կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 7-րդ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2024 15:11 Asia/Tehran
  • Կայացել է ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների 7-րդ հանդիպումը

Այսօր կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 7-րդ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպումը կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

«Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են Հայաստանի և Ադրբեջանի  միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը և աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած սահմանազատման հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022թ–ի մայիսի 24–ին Երասխի մոտ, 6–րդը` 2024–ի հունվարի 31–ին Իջևան-Ղազախ հատվածում։