Բայրամովը նորից սպառնում է Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i215004-Բայրամովը_նորից_սպառնում_է_Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յասին Էքրեմ Սերիմին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2024 16:06 Asia/Tehran
  • Բայրամովը նորից սպառնում է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յասին Էքրեմ Սերիմին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, նախարարը թուրք պաշտոնյային տեղեկացրել է «վերջին քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի ուղղությամբ։

«Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հանդեպ Հայաստանի հավակնությունների հրաժարման կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար»,- մեջբերել է ԶԼՄ-ն։

Նկատի ունեն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու եւ այլ անհեթեթ պահանջներ։ Ադրբեջանը չի դիտարկում, սակայն, սեփական սահմանադրության փոփոխության հարցը, որի համաձայն՝ Հայաստանի ԱՄԲՈՂՋ տարածքը «ադրբեջանական» է, հրաժարվում է ճանաչել 31 գյուղերի օկուպացման փաստը ՀՀ 5 մարզերում, ինչպես եւ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացումը վերջին տարիներին։