Փաշինյանը հիասթափված է Եգիպտոս կատարած պաշտոնական այցից. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/armenia-i215088-Փաշինյանը_հիասթափված_է_Եգիպտոս_կատարած_պաշտոնական_այցից._ԶԼՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ չի թաքցրել իր հիասթափությունը Եգիպտոս կատարած պաշտոնական այցից։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2024 16:49 Asia/Tehran
  • Փաշինյանը հիասթափված է Եգիպտոս կատարած պաշտոնական այցից. ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ չի թաքցրել իր հիասթափությունը Եգիպտոս կատարած պաշտոնական այցից։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Իշխանական քարոզչամեքենան փորձեց խորհրդավորություն և հույժ կարևորություն հաղորդել այցին: Անգամ լուրեր տարածեցին` գուցե զենքի գնման գործարքներ են քննարկվել։ Մինչդեռ Փաշինյանը ՔՊ–ի հետ հանդիպմանը նշել է, որ շարքային պաշտոնական այց է եղել, անգամ չի թաքցրել հիասթափությունը, թե պետական միջոցների վատնումից բացի, բան չեն ստացել»,– գրում է թերթը:

Հիշեցնենք, որ մարտի 5–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այցի շրջանակում նա առանձնազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ-Սիսիի հետ: Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:

Sputnik