IADN. Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանումների համար օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան
Մարտ 11, 2024 08:56 Asia/Tehran
Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանումների սպասարկման համար օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան, հայտնում է օդատիեզերական պաշտպանության ոլորտում նորությունների մեջ մասնագիտացած հնդկական IADN լրատվամիջոցը։
«Հնդկաստանը օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան՝ ռազմավարական կարևորության արտահանման սպասարկման համար։
Նույն նպատակով HAL-ը և CONCORD-ը ստեղծել են HALCON համատեղ աշխատանքային խումբը: Դա կամրապնդի Հնդկաստանի և Հայաստանի միջև լոգիստիկան»,- նշվում է հաղորդման մեջ։