Երեւանում Իրանի դեսպանը հանդիպում է ունեցել Հայաստանի փոխվարչապետի հետ
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Երևանում հանդիպում է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ։
Հանդիպմանը հատուկ քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և Թեհրանի ու Երևանի միջև ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Փորձագետների կարծիքով՝ Հայաստանը, որդեգրելով նոր մոտեցումներ, նոր օրակարգ է սահմանել Իրանի հետ հարաբերությունների համար։ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի վերջին այցը Թեհրան և Իրանի ռազմական ու դիվանագիտական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը վկայում է հարաբերություններն ամրապնդելու երկու երկրի վճռականության մասին։