Սկզբունքային տարաձայնություններ հայկական և ադրբեջանական կողմերի միջև
Մարտ 12, 2024 11:00 Asia/Tehran
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտի 7–ին տեղի ունեցած Սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը թեև պաշտոնական ձևակերպմամբ տեխնիկական բնույթի օրակարգ ուներ, լուրջ քաղաքական քննարկումների առիթ է դարձել։
Պաշտոնական սակավ տեղեկատվությունից հետո սկսել են շրջանառվել Ադրբեջանի ներկայացրած նոր պահանջները։ Խոսքը 4 գյուղ վերադարձնելու մասին է, ընդ որում, ադրբեջանական կողմը հստակ անվանումներով է նշում, թե որ գյուղերն են դրանք։ Պաշտոնական Երևանը, սակայն, այս լուրերը չի հաստատում։ Ի դեպ, սա միակ սկզբունքային տարաձայնությունը չէ, որ բանակցային փուլում կա հայկական և ադրբեջանական կողմերի միջև։ Մինչ այս պահը կողմերին չի հաջողվել բանակցություններում մոտեցնել գեթ մեկ սկզբունային հարց։