Վերլուծաբան․ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ Ուկրաինայի
https://parstoday.ir/hy/news/armenia-i215248-Վերլուծաբան_Արևմուտքը_ցանկանում_է_Հայաստանը_վերածել_երկրորդ_Ուկրաինայի
Վերլուծաբան Սուրեն Սուրանյանցն ասում է․ «ՀԱԿՊ-ից Հայաստանի դուրս գալու որոշմանն աջակցելու մասին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հիպիի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ Ուկրաինայի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2024 07:33 Asia/Tehran
  • Վերլուծաբան․ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ Ուկրաինայի

Վերլուծաբան Սուրեն Սուրանյանցն ասում է․ «ՀԱԿՊ-ից Հայաստանի դուրս գալու որոշմանն աջակցելու մասին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հիպիի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ Ուկրաինայի»։

 Global Info կայքի հաղորդմամբ՝ փորձագետը հավելել է. «Հայաստանի ճակատագիրը և այդ երկրի կործանումն Արևմուտքի համար ոչ մի նշանակություն չունեն։ Արևմուտքի համար կարևորը Իրանի և Ռուսաստանի թուլացումն է»։

Ուկրաինայի պատերազմում իրավիճակն այնքան է բարդացել, որ հայտարարվում է երկու կողմից օրական մինչև 900 զոհի մասին։

Ցավալի է, որ հարյուր հազարավոր անմեղ մարդիկ զոհ են գնում ուկրաինացի առաջնորդների քաղաքական տակտի բացակայությանը և ՆԱՏՕ-ի ու Արևմուտքի քաղաքական նպատակներին։