ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը շարունակում է մնալ մեր դաշնակիցը
ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին հայտարարությունցի իրեր անց, ակզմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է․ «Հայաստանը շարունակում է մնալ մեր դաշնակիցը»։
ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում, Ամանգալի Տասմագամբատովն ասել է․ «Գաղտնիք չէ, որ հայկական քաղաքական վերնախավի որոշ հայտարարություններ մտահոգիչ են, սակայն հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը կհանգեցնի ՀԱՊԿ-ի հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատմանը»։
Նա նշել է. «Ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, և գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»։Ավելի վաղ Հայաստանի վարչապետը France 24-ին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը չի մասնակցել Մինսկում վերջերս կայացած ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը։