Ինչո՞ւ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ անցկացրեց
Կասկածի տակ դնելով Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների անցկացման ձևը, Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մոհդիյանն ընդգծել է, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի, Իսրայելի և Բրիտանիայի աջակցությամբ փորձել է վաղաժամկետ նախագահական ընտրությունների միջոցով առաջ տանել Զանգեզուրի միջանցքք վերաբերյալ իր ծրագրերը։
Փորձագետի կարծիքով, ընտրություններից հետո Բաքուն փորձելու է առաջիկա ամիսներին իրագործել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավակնությունները։
Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններն արտահերթ են անցկացվում արդեն երկրորդ անգամ։ Առաջին ընտրություններն անցան 2018թ ապրիլին, հոկտեմբերի փոխարեն։ Իսկ 2025թ նախագգահական ընտրություններն անցկացվեցին 2024թ փետրվարի 7-ին։
Հաշվի առնելով վերոնշյալը, Մոհդիյանն ասում է․ «Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումից հետո Թեհրանը պետք է ավելի լուրջ և ընդգծված ներկայություն ունենա ՀՀ Սյունիքի մարզում, հակառակ դեպքում Զանգեզուրի միջանցքը կմնա Բաքվի, Անկարայի, Լոնդոնի և Թել Ավիվի օրակարգում, և ի վերջո Իրան-Հայաստան սահմանը կփակվի»։