Երևանում ՌԴ դեսպանությունում քվեարկել ցանկացողների հերթը մինչև քաղաքապետարան է հասնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i215420-Երևանում_ՌԴ_դեսպանությունում_քվեարկել_ցանկացողների_հերթը_մինչև_քաղաքապետարան_է_հասնում
Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիներից բացի ևս 4600 մարդ Ռուսաստանից հատուկ թույլտվություն է ստացել Երևանում քվեարկելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2024 09:13 Asia/Tehran
  • Երևանում ՌԴ դեսպանությունում քվեարկել ցանկացողների հերթը մինչև քաղաքապետարան է հասնում

Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիներից բացի ևս 4600 մարդ Ռուսաստանից հատուկ թույլտվություն է ստացել Երևանում քվեարկելու համար։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկել ցանկացողների հերթը մինչև Երևանի քաղաքապետարան է հասնում։ Sputnik Արմենիայի թղթակցի նկարահանած կադրերում երևում է, որ քվեարկելու համար հերթ կանգնած մարդկանց շարքը մոտ 250 մետր է ձգվում։ Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները վաղ առավոտից եկել են դիվանագիտական ներկայացուցչություն՝ ՌԴ նախագահական ընտրություններին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8։00-ին և կաշխատեն մինչև 20։00-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։
Մարտի 11-13-ը նախօրոք ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։
Դեսպանատան աշխատակիցների խոսքով՝ ընտրացուցակներում ներառված են ոչ միայն Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիները, այլև մոտ 4600 մարդ, որոնք Ռուսաստանից հատուկ թույլտվություն են ստացել Երևանում քվեարկելու համար:
Հիշեցնենք` մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: