Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i215608-Ժնևում_կհանդիպեն_Հայաստանի_և_Ադրբեջանի_խորհրդարանների_ղեկավարները
Կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2024 07:26 Asia/Tehran
  • Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները

Կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները։

Այսօր Ժնևում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:

Այս մասին տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։