Հաֆեզի բանաստեղծությունների հայերեն թարգմանությունը հասել է երկրորդ տպագրության
Իրանական Նովրուզի և Ամանորի նախաշեմին Հայաստանում երկրորդ տպագրությամբ հրատարակվել է Խոջա Հաֆեզ Շիրազիի քնարերգությունների և քառյակների հայերեն թարգմանությունը։
Այս գիրքը, որը թարգմանավել է Ժորժ Աբրահամյանի կողմից, լույս է տեսել անցած տարվա ձմռանը Հայաստանի «Զանգակ» հրատարակչության կողմից, սակայն երկու ամսից էլ քիչ ժամանակահատվածում սպառվեցին առաջին հրատարակության բոլոր օրինակները, և հրատարակիչը ձեռնամուխ եղավ գրքի երկրորդ հրատարակությանը, ինչը Նովրուզի նախօրեին ներկայացվեց Հայաստանի գրախանութներում։
Հաֆեզի քնարերգություններն ու քառյակները Հայաստանում թարգմանվում և տպագրվում են առաջին անգամ։
Այս գրքում զետեղված են Հաֆեզի քնարերգությունների երեք հարյուր գազելներ և պարսիկ մեծանուն բանաստեղծի քսան քառյակներ հայերեն լեզվով չափածոյի տեսքով։