Սիմոնյանն ու Գաֆարովան պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i215658-Սիմոնյանն_ու_Գաֆարովան_պայմանավորվել_են_դիտարկել_միջխորհրդարանական_մակարդակով_երկխոսության_հնարավորությունը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ-ն։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մարտ 23, 2024 08:14 Asia/Tehran
  • Սիմոնյանն ու Գաֆարովան պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ-ն։

Հանդիպումը  կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ:

Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը:

Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը:

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: