Վրաստանի վարչապետն այսօր կժամանի Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i215738-Վրաստանի_վարչապետն_այսօր_կժամանի_Հայաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2024 07:00 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետն այսօր կժամանի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում նախատեսված են Կոբախիձեի եւ Նիկոլ Փաշինյանի երկկողմ բանակցություններ, ինչից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Բացի այդ, նախատեսված է հանդիպում նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Վրաստանի պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւան Ժորժոլիանին։