Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին
Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին ամեն տեսակ աջակցություն կցուցաբերի։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին ասել է ՆԱՏՕ ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԳ նախկին նախարար Մեւլութ Չավուշօղլուն Շեհիդների պուրակ այցելության ժամանակ։
«Հայաստանին ռազմական աջակցության ցուցաբերումն այսօր ոչ մի շահ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ տարածաշրջանին։ Դրա փոխարեն անհրաժեշտ է խրախուսել խաղաղությունը տարածաշրջանում»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիան նախկինում էլ ամեն տեսակի, այդ թվում եւ ռազմական, օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, եղել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի ակտիվ մասնակիցը 2020թ. աշնանը։ Ռազմական ուղիղ օգնությունից բացի Թուրքիան կազմակերպել է Մերձավոր Արեւելքից վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի գոտի։