Ապրիլ 21, 2024 19:39 Asia/Tehran
  • Ի՞նչ կլինի Հայաստանի ողջ տարածքի հետ, եթե Տավուշից հողեր զիջվեն Ադրբեջանին․ թուրքագետ

Ի՞նչ կլինի Հայաստանի ողջ տարածքի հետ, եթե Տավուշից հողեր զիջվեն Ադրբեջանին։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Որպեսզի հնարավորինս պատկերավոր նկարագրենք այն, թե ինչ է լինելու Հայաստանի ողջ տարածքի հետ Տավուշում Ադրբեջանին նոր հողեր նվիրելուց հետո, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կհայտնվի նույն վիճակում, ինչ 2022 թ. դեկտեմբերից շրջափակված Արցախը` բոլոր հարցերում լիարժեք կախվածություն ստանալով Ադրբեջանից:

Գազից մինչև ճանապարհ մենք խնդրելու ենք թուրքերին: Դե իսկ թշնամին օգտագործելու է մեր զիջումը մեզ լիարժեք վերացնելու համար:

Անկախության անվան տակ մենք կվերածվենք թուրքական գավառակի»։

24news.am