Ապրիլ 23, 2024 17:48 Asia/Tehran
  • Երաշխիք չկա, որ Բաքուն չի փորձի ուժով բացել ՀՀ–ով միջանցքը. Քոչարյանը` սահմանազատման մասին

Ադրբեջանը Տավուշում սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և Հայաստանի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Փորձում են ներկայացնել, թե սա լավ է Հայաստանի համար, բայց սա լավ չէ, մենք զիջում ենք մեր դիրքերը։ Նշում եք, որ դրանով մեր դիրքերը մարտավարական առումով չեն թուլանում։ Ինչպե՞ս կարող են սահմանազատման ընթացքում դիրքերը չթուլանալ։ Ադրբեջանի հռետորաբանությունը տեսնելով` մտավախություն չունե՞ք, որ Բաքուն կարող է կոշտացնել իր բանակցային դիրքերը, երբ խոսքը Սյունիքում սահմանազատման մասին լինի»,– նշեց Քոչարյանը։

Ըստ նրա` չկա երաշխիք, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն փորձի ուժով բացել Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքը։ Պատգամավորը կարծում է, որ դրանք միանգամայն իրական մտահոգություններ են, և անցյալի իրադարձությունները ակնհայտորեն ապացուցում են նրա իրավացիությունը։