Ապրիլ 23, 2024 18:26 Asia/Tehran
  • Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց. Ալիև

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայանալիք COP 29 բնապահպանական համաժողովին ընդառաջ կազմակերպված քննարկման ժամանակ։

«Հայերը պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը։ Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ցանկանում եմ խառնվել այդ երկրի ներքին գործերին։ Ես դա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության տեքստում հիշատակված է Անկախության հռչակագիրը, որում էլ գրված է՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։

Երբ ես ասում եմ, որ նրանք պետք է փոխեն Սահմանադրությունը, ես կոպիտ և ամբարտավան չեմ, դա նախապայման է», – հայտարարել է Ալիևը։