Ապրիլ 23, 2024 19:31 Asia/Tehran
  • Ալիևը սպառնալիքների նոր խմբաքանակ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալիքների նոր խմբաքանակ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Նրանք դա անում են բացահայտ, ցուցադրաբար, և նույնիսկ փորձում են այս կերպ մեզ ինչ-որ բան ապացուցել։ Մենք չենք կարող պարզապես ձեռքներս ծալած նստել: Այս դիրքորոշումը մենք հստակ փոխանցել ենք Հայաստանի կառավարությանը և այն կողմերին, որոնք այսօր փորձում են մտահոգություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ Եթե ​​մենք մեզ համար լուրջ վտանգ տեսնենք, ապա ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել»,- ասել է Ալիեւը։

Տավուշի ուղղությամբ ընթացող սահմանազատման գործընթացի համատեքստում Ալիևի սպառնալիքները հատկապես վտանգավոր են հնչում։

Ալիևը չի անտեսել նաև Թուրքիայի հետ հարաբերությունները։ «Գիտեմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ունեն հստակ դիրքորոշում. երկու գործընթացները՝ Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, պետք է ընթանան զուգահեռ։ Սա մեր, ինչպես նաև Թուրքիայի նախագահի դիրքորոշումն է»,- ընդգծել է Ալիևը։