Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ– ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i217146-Պապոյանը_Կոպիրկինի_հետ_քննարկել_է_ՀՀ_ՌԴ_առևտրաշրջանառության_ավելացման_հարցը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2024 14:33 Asia/Tehran
  • Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ– ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ Պապոյանն այսօր է ընդունել ՌԴ դեսպանին։

«Քննարկվել նաև առևտրաշրջանառության ավելացմանը, արտահանումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

Անդրադարձ է կատարվել Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը, առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանման, գործարար կապերի ամրապնդման թեմաների վերաբերյալ։

Կարևորվել է թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում հարաբերութունների խորացումը։