Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան. Պուտինը` Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i217730-Տարածաշրջանում_անվտանգության_հետ_կապված_հարցեր_կան._Պուտինը_Փաշինյանին
Մոսկվայում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 09, 2024 06:45 Asia/Tehran

Մոսկվայում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը։

Պուտինը հանդիպման ժամանակ նշեց, որ երկկողմ հարաբերությունները հաջող են զարգանում։

«Մենք մշտապես տնտեսական համագործակցության վրա մեծ ուշադրություն ենք դարձնում։ Նախորդ տարում Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծ աճ է գրանցել 2015 թվականից ի վեր` շուրջ 14 անգամ։ 2023 թվականին ապրանքաշրջանառությունը հասել է ավելի քան 7 մլրդ դոլարի։ Նման աճ նախկինում երբեք չի եղել։ Բացի տնտեսականից, հարցեր կան նաև տարածաշրջանում անվտանգության առումով»,– նշեց Պուտինը։

Միևնույն ժամանակ նա հրաժարվեց տարածաշրջանում անվտանգության առումով հարցերի մասին բաց խոսել։ Հավելեց, որ համալիր խնդիրները կքննարկեն առանձին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար։

«Տնտեսական բլոկն արդեն քննարկել ենք ԵԱՏՄ նիստի ժամանակ։ Հիմա հույս ունեմ, որ կքննարկենք երկկողմ հարաբերությունները, կարևոր խնդիրներն ու տարածաշրջանային հարցերը»,– ընդգծեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը նախագահում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 10–րդ նիստը։