Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
https://parstoday.ir/hy/news/armenia-i218010-Արարատ_Միրզոյանը_Ստրասբուրգում_ստորագրել_է_Օվիեդոյի_կոնվենցիան
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով Ստրասբուրգում է, ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա): Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2024 09:32 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով Ստրասբուրգում է, ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա): Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ։

ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել ԵԽ 12 մասնակի համաձայնագրի:

Օվիեդոյի կոնվենցիան միջազգային միակ իրավական գործիքն է, որը սահմանում է բժշկության և կենսաբանական բժշկության ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները:

Հայաստանը 37-րդ երկիրն է, որ միանում է կոնվենցիային: