Էներգետիկայի և առողջապահության հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու Ռաֆայել Գրոսին
https://parstoday.ir/hy/news/armenia-i218226-Էներգետիկայի_և_առողջապահության_հարցեր_են_քննարկել_Արարատ_Միրզոյանն_ու_Ռաֆայել_Գրոսին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ օրակարգային մի շարք հարցեր է քննարկել: Տեղեկությունը հայտում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կայացել է Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2024 13:28 Asia/Tehran
  • Էներգետիկայի և առողջապահության հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու Ռաֆայել Գրոսին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ օրակարգային մի շարք հարցեր է քննարկել: Տեղեկությունը հայտում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կայացել է Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԳԱՏԷ–ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։

Մտքեր են փոխանակվել էներգետիկայի և առողջապահության ոլորտներում, մասնավորապես ուռուցքաբանության ու ճառագայթային բժշկության բնագավառներում իրականացվող ծրագրերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ ատոմային էլեկտրակայանի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը՝ ՄԱԳԱՏԷ առաջարկություններին և չափանիշներին համապատասխան: Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը, ելնելով միջուկային էներգիայի կարևորությունից և ազգային առաջնահերթություններից, ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար՝ միաժամանակ ուսումնասիրելով նոր հնարավորությունները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ կողմից ցուցաբերվող աջակցությունն ու փոխշահավետ համագործակցությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի։