Թուրքիան պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու
Մայիս 23, 2024 18:07 Asia/Tehran
Թուրքիան պետք է հնարավորինս շուտ կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ–ները, այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Նախկին արտգործնախարարը շեշտել է, որ երկու երկրների սահմանը պետք է բացվեն, և պետք է փոխադարձաբար դեսպանատներ բացվեն։
2009 թվականին Ցյուրիխում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրած դիվանագետը կարծում է, որ Մերձավոր Արևելքի հակամարտության կրակը չպետք է տարածվի Կովկասի վրա։
Պիտակ