ՌԴ-ում հայտարարել են, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով
https://parstoday.ir/hy/news/armenia-i218512-ՌԴ_ում_հայտարարել_են_որ_Մոսկվան_շահագրգռված_է_Հայաստանում_կայուն_իրավիճակով
Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 28, 2024 11:24 Asia/Tehran
  • ՌԴ-ում հայտարարել են, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով

Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտոնյայի խոսքերը։

Ջաբարովը նաև հավելել է, որ Մոսկվան աշխատելու է Հայաստանում գործող ցանկացած իշխանության հետ։

«Գլխավորն այն է, որ  Հայաստանում  ոչ մի մարդկային զոհ չլինի»,- ասել է նա։

Ըստ Ջաբարովի՝ Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է իրավիճակին, քանի որ Հայաստանը հանդիսանում է ՌԴ-ի գործընկերը  ՀԱՊԿ-ում, թեև վերջին շրջանում Երևանում ավելի ու ավելի են խոսում կառույցից դուրս գալու մասին։

«Բացի այդ, Հայաստանն Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Նա բավականին ամուր դիրքեր ունի»,- ասել է պաշտոնյան։

Վլադիմիր Ջաբարովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հայտարարում է, որ Հայաստանի բնական դաշնակիցն է և հույս ունի, որ այդպես էլ կմնա ապագայում։

«Մեզ իրարից բաժանելու ցանկացած փորձ ամենասարսափելի հետևանքները կունենա հենց Հայաստանի համար, քանի որ հայերն ավելի հավատարիմ դաշնակից չունեն, քան Ռուսաստանն է»,- եզրափակել է Ջաբարովը։