ՌԴ-ում հայտարարել են, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով
Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտոնյայի խոսքերը։
Ջաբարովը նաև հավելել է, որ Մոսկվան աշխատելու է Հայաստանում գործող ցանկացած իշխանության հետ։
«Գլխավորն այն է, որ Հայաստանում ոչ մի մարդկային զոհ չլինի»,- ասել է նա։
Ըստ Ջաբարովի՝ Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է իրավիճակին, քանի որ Հայաստանը հանդիսանում է ՌԴ-ի գործընկերը ՀԱՊԿ-ում, թեև վերջին շրջանում Երևանում ավելի ու ավելի են խոսում կառույցից դուրս գալու մասին։
«Բացի այդ, Հայաստանն Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Նա բավականին ամուր դիրքեր ունի»,- ասել է պաշտոնյան։
Վլադիմիր Ջաբարովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հայտարարում է, որ Հայաստանի բնական դաշնակիցն է և հույս ունի, որ այդպես էլ կմնա ապագայում։
«Մեզ իրարից բաժանելու ցանկացած փորձ ամենասարսափելի հետևանքները կունենա հենց Հայաստանի համար, քանի որ հայերն ավելի հավատարիմ դաշնակից չունեն, քան Ռուսաստանն է»,- եզրափակել է Ջաբարովը։