Մայիս 28, 2024 17:45 Asia/Tehran
  • Թող այս օրը ձեր ազգի համար լցված լինի խաղաղությամբ և բարգավաճմամբ․ Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանին:

Այս մասին Վրաստանի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Թող այս օրը ձեր ազգի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ: Մենք հանձնառու ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերությանը և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,- գրել է Դարչիաշվիլին։

 

 

Պիտակ