Բելգիայում Պապիկյանն այցելել է ռազմական տեխնիկա արտադրող ընկերություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i218544-Բելգիայում_Պապիկյանն_այցելել_է_ռազմական_տեխնիկա_արտադրող_ընկերություն
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելգիայում այցելել է ռազմական տեխնիկա արտադրող «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 28, 2024 18:08 Asia/Tehran
  • Բելգիայում Պապիկյանն այցելել է ռազմական տեխնիկա արտադրող ընկերություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելգիայում այցելել է ռազմական տեխնիկա արտադրող «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:

Նշենք, որ «Ջոն Կոկերիլ» ընկերությունն արտադրում է սարքավորումներ պողպատաձուլական գործարանների համար, ինչպես նաև մանևրային լոկոմոտիվներ և ռազմական տեխնիկա: