Սուրեն Պապիկյանը ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրենի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր
Սուրեն Պապիկյանը ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրենի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր։
Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում մայիսի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:
Բրյուսելում մայիսի 29-ին մեկնարկել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումը։ Ֆորումին մասնակցել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել մայիսի 28-ին։