Իրանի առողջապահության նախարարի հետ քննարկվել են ՀՀ-ում դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները
Ժնև կատարած այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն հանդիպել է ԻԻՀ առողջապահության նախարարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
ԻԻՀ առողջապահության նախարար Բահրամ Էյնոլլահիի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է գործընկերոջը` Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և բարձրաստիճան մյուս անձանց մահվան կապակցությամբ:
Հանդիպմանն ընդգծվել է հարևան երկրների հարաբերությունների բարեկամական և բարձր մակարդակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր և մշակված ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացնել առողջապահության ոլորտում միջգերատեսչական հուշագրով սահմանված կոնկրետ քայլեր: Քննարկվել են աշնանը Հայաստանում սպասվող դեղագործական երկկողմ ցուցահանդեսի մանրամասները: