«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կվերականգնեն երկաթգիծը. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i218604-Ռուսական_երկաթուղիներ_ընկերությունը_կվերականգնեն_երկաթգիծը._Նիկոլ_Փաշինյան
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունից հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում կվերականգնեն երկաթուղու այն հատվածը, որը վնասվել է հեղեղումներից։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2024 08:45 Asia/Tehran
  • «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը    կվերականգնեն երկաթգիծը. Նիկոլ Փաշինյան

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունից հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում կվերականգնեն երկաթուղու այն հատվածը, որը վնասվել է հեղեղումներից։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ավելի վաղ զեկուցել էր, որ Մոտ 2 կմ–ի են հասնում երկաթուղու տարբեր հատվածների վնասվածքները, խոսքը վերաբերում է Այրումից մինչև Սանահին կայարանի 27 կմ–անոց հատվածին։

Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում երկաթուղու վերականգնման թեմայով շփումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ։

«Նրանք հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի»,– ասաց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։

Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։