Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i218716-Իրանի_Կարմիր_մահիկը_մարդասիրական_օգնություն_է_տրամադրել_Հայաստանին
Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2024 13:38 Asia/Tehran
  • Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին

Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին:

Վերջերս հայ-իրանական սահմանը հատեցին իրանական Կարմիր մահիկի մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները: Այդ մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։

«Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկերը, աջակցություն է առաջարկել տարերային աղետից տուժած Լոռու մարզի քաղաքացիներին: Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն: Երևանում բեռնատարներին  կդիմավորեն Իրանի դեսպանատան և Կարմիր մահիկի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը, – հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: