Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին
Հունիս 02, 2024 13:38 Asia/Tehran
Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին:
Վերջերս հայ-իրանական սահմանը հատեցին իրանական Կարմիր մահիկի մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները: Այդ մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։
«Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկերը, աջակցություն է առաջարկել տարերային աղետից տուժած Լոռու մարզի քաղաքացիներին: Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն: Երևանում բեռնատարներին կդիմավորեն Իրանի դեսպանատան և Կարմիր մահիկի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը, – հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:
Պիտակ