Հայաստանը գործնական փուլում է Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i218796-Հայաստանը_գործնական_փուլում_է_Չաբահար_նավահանգստի_նախագծին_միանալու_հարցում
«Խաղաղության խաչմերուկ» նախագծում շատ կարևոր ուղղություններ են Հայաստանի հասանելիությունը դեպի Հնդկաստան և Ծոցի երկրներ։ Այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2024 15:07 Asia/Tehran
  • Հայաստանը գործնական փուլում է Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում

«Խաղաղության խաչմերուկ» նախագծում շատ կարևոր ուղղություններ են Հայաստանի հասանելիությունը դեպի Հնդկաստան և Ծոցի երկրներ։ Այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Սա վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության նպատակաուղղվածությունը դիվերսիֆիկացնելու մեր արտահանման շուկաները, որը նաև պետք է ընդգծել ԵԱՏՄ համատեքստում և դեպի Կենտրոնական Ասիա Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցության էլ ավելի սահուն ապահովման առումով»,- ասաց ԱԳ փոխնախարարը։

Ինչ վերաբերվում է Չաբահար նավահանգստի ինտեգրման նախագծին՝Կոստանյանը տեղեկացրեց, որ այս պահին գործնական փուլ են մտել և վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է էկոնոմիկայի նախարարը։

«Քաղաքական առումով արտաքին գործերի նախարարությունը չափազանց կարևորում է այս նախագծին Հայաստանի Հանրապետության ներգրավումը։ Կլինի առանձին մաքսային կայան Չաբահարում, թե պետք է օգտվել հնդկական արդեն իսկ գործողին՝ այս մասով քննարկումներ են ընթանում և որոշակի ուսումնասիրություններ են տեղի ունենում և վերջանական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,- եզրափակեց Կոստանյանը։

 

Armenpress.am