Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. Կարեն Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i218830-Վստահ_եմ_ադրբեջանական_զորքը_սահմանազատումից_հետո_դուրս_կգա_Գեղարքունիքից._Կարեն_Սարգսյան
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքի մարզից։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2024 14:53 Asia/Tehran
  • Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. Կարեն Սարգսյան

Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքի մարզից։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Եթե սահմանազատում պետք է իրականացվի Գեղարքունիքի մարզում, ուրեմն պետք է իրականացվի։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք, հարձակում է եղել մեր մարզի 12 սահմանին հարող բնակավայրերի վրա, դրա արդյունքում մի շարք հատվածներում իրենք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Սահմանազատման արդյունքում իրենք հետ կգնան իրենց ելման դիրքեր, և ՀՀ այն բնակավայրերը, որոնք ուղիղ թիրախավորված են այդ ուժերի կողմից, արդեն իսկ կլինեն ապահովված։ Այն քարտեզները, որոնցով որ լինելու է սահմանազատումը, տալիս է ինձ այդ վստահությունը»,- նշեց նա։ Հարցին՝ ինչի՞ հիման վրա է ինքը վստահ, որ ադբեջանական զինված ուժերը հետ կգնան իրենց ելման դիրքեր, Սարգսյանն ասաց․

«Դուք տեսաք, որ Տավուշում սահմանազատման արդյունքում որոշ հատվածներ հետ վերադարձվեցին Հայաստանին»,- հայտարարեց նա։

Հարցին, թե ո՞ր հատվածների մասին է խոսքը, մարզպետն ասաց․ «Որոնց մասին որ դուք խոսում եք, որտեղ որ սահմանազատում է իրականացվել, այդ նույն քարտեզներում կա տարածք, որը նախկինում, նաև բնակիչներն ասացին՝ մտածել են, որ դա հարևան երկրինն է, բայց պարզվեց, որ դա ՀՀ տարածք է, և կանգնեցվել են հենասյուներ և ընկել է հենասյունից դեպի ՀՀ տարածք»։

Հարցին՝ եթե հետ չգնա՞ն, ի՞նչ է անելու հայկական կողմը, Սարգսյանն ասաց․ «Կօգտագործվի այլ գործիքակազմ, որով կստիպենք իրենց հետ գնալ»։ Հարցին՝ ուժի՞ գործոնը կօգտագործվի, մարզպետն ասաց՝ ոչ․ «Ոչ, ինչու միայն ուժի գործոնը, տարբեր գործոններ կան»։