ՌԴ–ն լայնածավալ աշխատանք է տանում երկաթուղու աշխատանքը վերականգնելու ուղղությամբ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i218854-ՌԴ_ն_լայնածավալ_աշխատանք_է_տանում_երկաթուղու_աշխատանքը_վերականգնելու_ուղղությամբ._Փաշինյան
ՌԴ գործընկերները լայնածավալ աշխատանքներ են տանում երկաթուղու վերականգնման ուղղությամբ։ Կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2024 09:31 Asia/Tehran
  • ՌԴ–ն լայնածավալ աշխատանք է տանում երկաթուղու աշխատանքը վերականգնելու ուղղությամբ. Փաշինյան

ՌԴ գործընկերները լայնածավալ աշխատանքներ են տանում երկաթուղու վերականգնման ուղղությամբ։ Կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ)  ավելի վաղ հայտնել էր, որ Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղու ութ վնասված հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Ջրհեղեղից հետո բենզինի և դիզվառելիքի առաջին բեռներն արդեն երկաթուղով հասել են Հայաստան՝ Վրաստանին սահմանակից Այրում կայարան։ Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։

«Ես հասկանում եմ, որ երկաթուղու լիարժեք շահագործումը վերականգնելու համար մեր ռուս գործընկերները բավականին լայնածավալ աշխատանք են տանում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` կառավարությունն ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ նոր կամուրջների կառուցման ուղղությամբ, և հույս կա, որ նրանք աջակցություն կցուցաբերեն։

«Առաջին փուլում մենք օբյեկտիվորեն միջազգային աջակցության կարիքը` թեկուզ մաքրման աշխատանքների, որոնողափրկարարական աշխատանքների համար, չունեինք։ Այ հիմա, վերականգնման հարցում և մարդկանց վնասները փոխհատուցելու հարցում մենք իրական աջակցության կարիք ունենք, և շատ կարևոր է, որ միջազգային գործընկերների հետ խոակցություններում աջակցության հնարավոր ձևերի ցանկ ունենաք, որպեսզի մեր գործընկերներն իրենց հարմար տարբերակ ընտրեն»,–ասաց Փաշինյանը։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առնվազն մի քանի գործընկերներ նման պատրաստակամություն են հայտնել։

Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։

Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։