ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով կվերադառնա Հայաստան. Միխայիլ Գալուզին
https://parstoday.ir/hy/news/armenia-i218870-ՌԴ_դեսպան_Սերգեյ_Կոպիրկինը_շուտով_կվերադառնա_Հայաստան._Միխայիլ_Գալուզին
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԴ –ում խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2024 14:54 Asia/Tehran
  • ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով կվերադառնա Հայաստան. Միխայիլ Գալուզին

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԴ –ում խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։

«Խորհրդակցությունների համար դեսպանին կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակում է Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը կանչվել խորհրդակցության։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք։ Ըստ այդմ` ես կարծում եմ, որ շատ շուտով կարելի է ակնկալել Սերգեյ Պավլովիչի վերադարձը Երևան և նրա պարտականությունների կատարման վերսկսումը»,- ասել է նա։

Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ Գալուզինը շեշտել է, որ դա բացառված է։

«Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել։ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,– ավելացրել է նա։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ կան հակասություններ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը և Ռուսաստանը իջեցնում են իրենց հարաբերությունների մակարդակը։

Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կոպիրկինը մայիսի 24-ին կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների: Հայաստանի ԱԳՆ-ն այս որոշումը չի մեկնաբանել